ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վերջին երկու տասնամյակում դարձել է առաջին դեմոկրատ թեկնածուն, ով կորցրել է ժողովրդական ձայնը նախագահական ընտրություններում, հայտնել է The New York Times-ը՝ հավելելով, որ սա վատագույն արդյունքն է դեմոկրատների շրջանում։
Չնայած զգալի ֆինանսական առավելությանը և 15-շաբաթյա քարոզարշավի ընթացքում 1,5 միլիարդ դոլար ծախսելուն՝ Հարիսը բոլոր առանցքային նահանգներում պարտվել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:
Կայքի հաղորդմամբ՝ քարոզարշավի ընթացքում Հարիսը շաբաթական մինչև 100 միլիոն դոլար է ծախսել գովազդի, հայտնի մարդկանց միջոցառումների, համերգների և այլ գովազդների վրա՝ արժանանալով դեմոկրատների քննադատությանը: Ընտրություններից առաջ՝ վերջին օրերին, Լաս Վեգասի Sphere արենայի ճակատային մասում գովազդի վրա ծախսվել է 900 հազար դոլար, կազմակերպվել են դրոնների ցուցադրություններ։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։