Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր երկիրը թույլ չի տվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռին թռչել Բաքու մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովին (COP-29), հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինչպես գիտեք, մենք ամբողջովին խզել ենք առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ։ Մենք նրան թույլ չենք տվել օգտագործել մեր օդային տարածքը, և նա այլ հնարավորություններ ունի։ Ես չգիտեմ, թե արդյոք նա ի վերջո այնտեղ է հասել, բայց մենք՝ Թուրքիան, այժմ պարտավոր ենք ցույց տալ մեր դիրքորոշումը մի շարք հարցերի շուրջ, և մենք դա կանենք», – Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20 գագաթնաժողովին ասել է Էրդողանը։
Նոյեմբերի 17-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի նախագահը չեղարկել է իր այցը Բաքու՝ Անկարայի կողմից իր ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածք մուտքի արգելքի պատճառով։