Առնվազն 540 հազար փախստական լքել է Լիբանանն իսրայելական ռազմական գործողություններից ի վեր, հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Ինչպես նշված է փաստաթղթում, ռազմական գործողությունների սրումից հետո երկիրը լքած քաղաքացիների 37%-ը լիբանանցի է, 63%-ը՝ սիրիացի, նրանք սահմանը հատել են Լիբանանից Սիրիա։ Զեկույցում նշվում է, որ Իրաք է ժամանել 34 992 լիբանանցի։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: