Բիթքոինը թարմացրել է իր պատմական ռեկորդը՝ աճելով 2,95%-ով և կազմելով 97,5 դոլար, տեղեկանում ենք Binance հարթակի տվյալներից։
Բիթքոինի արժեքն արագորեն աճում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո։ Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ կրիպտոարժույթը նոր ռեկորդներ է սահմանում։
Դա տեղի է ունենում կրիպտո-շուկայի համար ավելի ու ավելի դրական նորությունների ֆոնին, որոնք գալիս են պետություններից:
Ինչպես ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում նշել էր Binance կրիպտո փոխանակման ղեկավար Ռիչարդ Թենգը, նախագահական ընտրություններում հանրապետականի հաղթանակը խորհրդանշում է ԱՄՆ-ում կրիպտոարժույթների «ոսկե դարաշրջանի» սկիզբը: