Իսրայելական զինվորականները սպանել են Գազայի հատվածում գործող հրթիռային ուժերի հրամանատար Խալեդ Աբու Դաքային՝ որպես պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» շարժման զինված կազմավորումներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ հաղորդագրության՝ Աբու Դաքան «գործել է Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահի մարդասիրական գոտում»։ Զինվորականների խոսքով՝ նա «պատասխանատու էր Իսրայելի խաղաղ բնակչության և Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմի դեմ բազմաթիվ հարձակումների համար»։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից Աբու Դաքան «ղեկավարել է հրթիռային հարձակումներ Իսրայելի հարավում բնակեցված տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։