Deus in Machina (Աստված մեքենայի մեջ) գեղարվեստական նախագծի շրջանակներում Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի Սուրբ Պետրոս եկեղեցում տեղադրվել է արհեստական ինտելեկտով աշխատող Հիսուսի հոլոգրամը, գրում է Daily Mail-ը։
Այցելուներն արհեստական ինտելեկտի միջոցով կարող են զրուցել հոլոգրամի հետ։ Մինչ զրույցն սկսելը Հիսուսի հոլոգրամն ասում է. «Ոչ մի դեպքում չհրապարակեք անձնական տվյալներ, սեղմեք կոճակը, եթե համաձայն եք», որից հետո մարդը որոշում է, թե ինչպես շփվել արհեստական ինտելեկտի հետ՝ սեղմում է կոճակը և հարց տալիս։
Հրատարակությունը վկայակոչում է տվյալներ, որ AI Jesus-ի հետ զրուցած մարդկանց առնվազն երկու երրորդը խոստովանությունից հետո հայտնել է, որ «հոգևոր» փորձառություն է ունեցել:
Deus in machina նախագիծը մեկնարկել է օգոստոսին և կմնա մատուռում մինչև նոյեմբերի վերջ։ Նեյրոնային ցանցը մշակվել է Լյուցեռնի համալսարանի մասնագետների կողմից, այն վերապատրաստվել է Նոր Կտակարանի տեքստերի և համացանցում հայտնաբերված կրոնական տեղեկատվության վրա:
Չնայած տեղադրումը ժամանակավոր է, Սուրբ Պետրոսի մատուռը պնդում է, որ նման նորամուծությունները մի օր կկարողանան իրենց վրա վերցնել եկեղեցու հովիվների որոշ պարտականություններ: