Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը Պաղեստին պետության միջազգայնորեն ճանաչման համար: Շարունակում ենք մեր ջանքերը՝ արագ հարկադրական գործողություններ ձեռնարկելու, որպեսզի դադարեցնենք Իսրայելի ցեղասպանությունը Պաղեստինում: Կցանկանայի աջակցություն հայտնել ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի և Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տրամադրելու որոշմանը, որը համարում ենք խիզախ և կարևորում իրականացումը»,- ասել է Էրդողանը։
Նոյեմբերի 21-ին Հաագայի դատարանն օրդեր էր տվել Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալության համար։