ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլինի «ամենահայամետը», ասել է ամերիկացի քարոզիչ և Թրամփի աջակից Ջոել Թեննին։
«Թրամփի վարչակազմը լինելու է ԱՄՆ-ի ամենահայամետ վարչակազմը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր։ Մենք այլևս չենք հանդուրժի Ադրբեջանի և Թուրքիայի տեռորը»,- գրել է նա Facebook-ում։
Ավելի վաղ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրել էր Կոնգրեսի նախկին ներկայացուցիչ, հայամետ Թուլսի Գաբարդի թեկնածությունը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Թրամփի ընտրության հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։