DHL Boeing 737 բեռնատար ինքնաթիռը, որը Գերմանիայի Լայպցիգ քաղաքից ուղևորվում էր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայան (VNO), վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով առնվազն մեկ զոհ կա, հայտնում է Simpleflying-ը։
Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է բնակելի շենքերից ոչ հեռու՝ Լիտվայի ժամանակով առավոտյան ժամը 5:28-ին:
Բնակելի երկհարկանի շենքը կրակի մեջ է, ասված է հրապարակման մեջ։