Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, ով հրաժարական է տվել ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով, կառաջադրի իր թեկնածությունը հանրապետության ղեկավարի առաջիկա արտահերթ ընտրություններում, հայտարարել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ես անպայման մասնակցելու եմ Աբխազիայի քաղաքական կյանքին։ Գիտեմ, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին, իմ թիմը կմասնակցի ընտրություններին», – ասել է նա։
Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թվականի փետրվարի 19-ը։ Աբխազիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը հստակեցնում է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի մանրամասները։ Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթն ու բողոքի ցույցեր սկսել։ Նախագահ Բժանիան հայտարարել էր, որ ինքը և մյուս պաշտոնյաները կշարունակեն պաշտոնավարել` չնայած բողոքի ցույցերին, սակայն ի վերջո հրաժարական էր տվել։