Եգիպտոսում Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ 31 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ կայքի՝ ուղևորներից մի քանիսին ողջ են գտել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Վարչակազմի տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5։30-ին հաղորդում է ստացվել Մարսա Ալամից հյուսիս գտնվող Sea Story զբոսաշրջային զբոսանավի խորտակման մասին։ Հաղորդվում է, որ նավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ տարբեր երկրներից և անձնակազմի 14 անդամ։
«Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին հայտարարել է զբոսաշրջային նավի խորտակումից փրկվածների հայտնաբերման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։