Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել Անկարայի նախագահական համալիրում՝ փակ դռների հետևում։
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։