Լիբանանը գրանցել է վերջին ժամանակներում ամենամեծ մահացության թիվը, Իսրայելի և շիական «Հեզբոլլահ» շարժման միջև 2024 թվականի նոյեմբերից ի վեր ամեն շաբաթ զոհվում է մոտ 250 մարդ, հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Վերջին տասնամյակների ընթացքում Լիբանանում գրանցվել է ամենաբարձր մահացության թիվը, որն ուղեկցվում է աննախադեպ հումանիտար ճգնաժամով, այն անդրադարձել է ավելի քան 1 միլիոն մարդու վրա»,- ասվում է միջազգային կազմակերպության զեկույցում:
Հեղինակները նշել են, որ նոյեմբերին ամեն շաբաթ միջինը 250 մարդ է մահանում՝ զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերին էսկալացիայի սկզբից ի վեր հասցնելով 3,7 հազարի։
Այսօր ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Իսրայելական Ynet-ը հայտնել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում «Հեզբոլլահի» հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրին, որն այժմ ենթակա է կառավարության վերջնական հաստատմանը։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: