Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունը ներողություն է խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական է տվե, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը՝ Տոբուրոն, համապատասխան խորհրդարանական մարմնին փաստաթուղթ էր ներկայացրել՝ Պաշտպանության նախարարին իմպիչմենթի ենթարկելու առաջարկով։ Նշվում է, որ Յոնգ Հյուն է նախագահին խորհուրդ տվել երկրում ռազմական դրություն մտցնել։
Դեկտեմբերի 3-ին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելն «արտակարգ դրություն» էր հայտարարել մի շարք դատախազների իմպիչմենթի ենթարկելու ընդդիմության փորձից և կառավարության բյուջեի առաջարկի մերժումից հետո։