ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՍԱ-ի ամերիկյան տիեզերական գործակալության ղեկավարի պաշտոնում առաջադրել է միլիարդատեր և մասնավոր տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ուրախ եմ Ջարեդ Այզեքմանին, որը վաստակաշատ բիզնես առաջնորդ, բարերար, օդաչու և տիեզերագնաց է, առաջադրել որպես Օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության (NASA) ադմինիստրատոր»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Այզեքմանը 41 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ունի ավիացիայի բակալավրի կոչում։ Նա իր կարողությունը, որն այժմ Forbes ամսագիրը գնահատում է 1,9 միլիարդ դոլար, վաստակել է վճարումների մշակման իր Shift4 Payments ընկերությունից: Shift4 Payments-ը, որը հիմնադրել է իր ծնողների նկուղում՝ 16 տարեկանում, այժմ մշակում է ամերիկյան ռեստորանների և հյուրանոցների մեկ երրորդի վճարումները: