Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ իր ղեկավարած հանրապետությունում միջուկային զենք կա, հայտնում է Betla-ն։
«Ես միջուկային մարտագլխիկներ եմ ներմուծել Բելառուս»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը՝ նշելով, որ իր հայտարարությունն ամենևին կատակ չէ, ինչպես համարում են իր ընդդիմախոսները։
Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ «մեծ պատասխանատվություն է միջուկային զենք կիրառելը»։
«Բայց իմ բոլոր թշնամիներին, «ընկերներին» և մրցակիցներին նախազգուշացրել եմ ու ասել՝ եթե ոտք դնեք պետական սահմանի գծի վրա, պատասխանն ակնթարթային կլինի: Չեմ նայի՝ միջուկային զե՞նք է, թե՞ այլ բան»,- ասել է նախագահը։