ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում «Ֆրանկլինի հրդեհի» հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել, իշխանությունները կարգադրել են բնակիչներին տարհանել Մալիբու քաղաքից, գրում է BBC-ն։
Նշվում է, որ հրդեհի հետևանքով Լոս Անջելեսի մեծահարուստ անձանց թաղամասի առնվազն 7 տուն է հրդեհվել, տարհանման գոտում են հայտնվել այնպիսի աստղերի պատկանող տներ, ինչպիսիք են երգչուհիներ Լեդի Գագան, Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին:
«Մալիբուի որոշ շրջաններում գործում է պարտադիր տարհանման հրաման։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Այրվել են մեքենաներ, ավտոբուսներ։ Հրդեհի պատճառը պարզ չէ»,- ասված է հրապարակման մեջ։
Հրդեհը, իշխանությունների տվյալներով, բռնկվել է դեկտեմբերի 9-ին՝ Մալիբուի կիրճում։