Ֆրանսիայի Մայոտա անդրծովյան դեպարտամենտը չի բացառել, որ «Շիդո» ցիկլոնի պատճառով տարածքում կարող են զոհված լինել հազարավոր մարդիկ, գրել է Le Figaro-ն։
«Միգուցե մենք մոտենանք հազարին, եթե ոչ մի քանի հազարի»,- հայտնել է պարբերականը՝ հղում անելով դեպարտամենտին։
Նշվում է, որ զոհերի թիվը դեռ հայտնի չէ, սակայն կան տվյալներ, որ փոթորիկն ամբողջությամբ ոչնչացրել է հսկայական թվով տներ։
Le Figaro-ի տվյալներով՝ Մայոտա փրկարարներով ինքնաթիռ է ժամանել։
«Շիդո» ցիկլոնի մասին «ՌԻԱ Նովոստին» հայտնել էր դեկտեմբերի 15-ին։