ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը դեռ չի ղեկավարում Սպիտակ տունը, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես է նա պատասխանել հարցին, թե որքանո՞վ է ՌԴ-ն պատրաստ Թրամփի թիմի բանակցություններ վարել Ուկրաինայում զինադադարի վերաբերյալ։
«Այնտեղ դեռ նստած է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի թիմը»,- ասել է Պեսկովը և հիշեցրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է խաղաղության ջանքերին, սակայն դրանք մերժվել են ուկրաինական կողմից։
ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղման համաձայն՝ հունվարի 20-ի կեսօրին ավարտվում են Միացյալ Նահանգների նախագահի և փոխնախագահի լիազորությունները, ըստ այդմ՝ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։