Դեպի Մեքսիկա թռչող հոլանդական KLM ավիաընկերության ինքնաթիռը ստիպված չնախատեսված վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում՝ բեռնախցում 100 խոզերի առաջացրած սարսափելի հոտի պատճառով, հայտնում է dailymail.co.uk-ն։
Ինքնաթիռը 259 ուղևորներով վայրէջք է կատարել LF Wade միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան, որտեղ ուղևորներն ու անձնակազմը գիշերել են հյուրանոցներում՝ օդանավում «թթվածնի խնդրի» պատճառով:
Խոզերը բեռնաթափվել և տեղափոխվել են կղզու «անվտանգ վայր»։ Դրանց Մեխիկո են տեղափոխել դատարկ բեռնատար ինքնաթիռով։