Եվրամիության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինայի, «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ և «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսության» գործադիր տնօրեն Թինա Կանդելակիի, ՌԴ նախագահի աշխատակազմի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կապի ենթակառուցվածքի դեպարտամենտի ղեկավարի Սոֆյա Զախարովայի և ուրիշների նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեկնաբանելով Ռուսաստանի դեմ ԵՄ վերջին պատժամիջոցները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Դոլինան, Կանդելակին և Զախարովան կարող են իրենց ոլորտում ներկայացնել մոլորակը։
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և Россия сегодня մեդիա խմբի մեջ մտնող լրատվամիջոցների նկատմամբ։