ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Սանայում Անսար Ալլահ ապստամբների շարժման կողմից Եմենի հութիների ՊՆ շենքի վրա օդային հարձակումը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ շենքը Կարմիր ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի և առևտրային նավերի վրա հութիների հարձակումների հիմնական համակարգող կենտրոնն է:
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Անսար Ալլահը նախազգուշացրել էր, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով՝ մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը:
Նախորդ տարվա նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Սեպտեմբերի վերջին իսրայելական օդուժը հրթիռակոծել էր Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքը, հարվածներն ուղղված էին նավահանգստին։
Ավելի ուշ հութիները հայտնել էին, որ Հոդեյդայի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ է, 40-ը՝ վիրավորվել։