Մոսկվայի Ռյազանի պողոտայի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու տղամարդ է զոհվել, այդ թվում՝ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, հայտնել է Известия-ն։
Իրավապահները շքամուտքի մոտ էլեկտրական սկուտերին ամրացված պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ այն հեռավար կերպով ակտիվացրել են, երբ տղամարդիկ մոտեցել են շենքի դռանը:
RBC-ն, հղում անելով Մոսկվայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը, տեղեկացրել է, որ պայթյունի դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Նշվում է, որ պայթյունը կոտրել է առաջինից մինչև երրորդ հարկի ապակիները, վնասել նաև երեք ավտոմեքենա։