Ֆրանսիական ծովային Մայոտա անդրծովյան տարածքում «Շիդո» ցիկլոնի հետևանքով առնվազն 21 մարդ Է զոհվել, գրում է BFMTV-ն։
Միևնույն ժամանակ՝ նշվում է, որ իշխանությունները վախենում են շատ ավելի մեծ թվով զոհերից:
Տեղի իշխանությունները հայտնել են ավերված բնակավայրերի մասին ու նշել, որ ավաններից ոչինչ չի մնացել։
Դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Մայոտա անդրծովյան դեպարտամենտը չէր բացառել, որ «Շիդո» ցիկլոնի պատճառով տարածքում կարող են զոհված լինել հազարավոր մարդիկ։
«Շիդո» ցիկլոնի մասին «ՌԻԱ Նովոստին» հայտնել էր դեկտեմբերի 15-ին։