Վանուատուում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Չինաստանի երկու քաղաքացի մահացել է, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ այդ երկրում Չինաստանի դեսպանատանը հղումով։
Լրատվականը գրել է, որ երկու զոհն էլ Ֆուցզյան նահանգի բնակիչներ են։ Ոստիկանության տվյալներով՝ նրանցից մեկը հայտնվել է առանձնատան փլատակներում, մյուսը՝ փլուզված խանութի շենքում։
Երեքշաբթի ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել էր Վանուատուի ափերի մոտ 7,4 մագնիտուդով երկրաշարժի մասին։ AFP-ի փոխանցմամբ՝ վնասվել էին Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների դեսպանատների շենքերը։