Ուկրաինան հայտարարել է լազերային զենք ստեղծելու մասին, BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Վադիմ Սուխարևսկին։
Նրա խոսքով՝ երկիրը սեփական լազերային զենք է ստեղծել՝ «Տրեզուբեց» անունով: Նա նշել է, որ Ուկրաինան կարող է արդեն ավելի քան երկու կիլոմետր բարձրության վրա ինքնաթիռներ խոցել:
Ուկրաինական զինտեխնիկայի փորձագետ, Ukroboronprom կոնցեռնի նախկին աշխատակից Օլեգ Կատկովը նշել է, որ լազերային զենքի արդյունավետությունը շատ բարդ հարց է և կախված է բազմաթիվ գործոններից՝ սկսած լազերային ճառագայթի ձևավորման տեխնոլոգիայից, մինչև տարբեր հեռավորություններում ճառագայթի ֆոկուսում շարժվող նպատակակետի վրա ֆիքսման հնարավորություն ու եղանակային պայմաններ։
«Եթե «Տրեզուբեց»-ը պարզապես փորձարկման նմուշ չէ, այլ դառնում է բարձր արդյունավետ շարքային արտադրանք մարտական պայմաններում, ապա դա կլինի իսկական տեխնոլոգիական հեղափոխություն»,- նշել է նա:
«Տրեզուբեց»-ի մասին տեղեկությունները դեռ սահմանափակ են: Ռազմական փորձագետ Օլեգ Կատկովը շեշտում է, որ շատ վաղ է խոսել դրա լիարժեք մարտական արդյունավետության մասին:
Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկի փորձարկման մասին, որն ստացել էր «Օրեշնիկ» անվանումը։