Ամենահարմարավետ հյուրանոցները Հայաստանի մայրաքաղաքում են, բարեկիրթները՝ Կատարում, իսկ ամենամաքուր և հարմարավետ տեղակայված հյուրանոցները՝ Չինաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայությունից։
Ծառայությունը կազմել է հյուրանոցների վարկանիշ՝ հիմնվելով իր հաճախորդների գնահատականների վրա, ովքեր հյուրանոցները գնահատել են 1-10-անոց սանդղակով՝ ըստ որոշակի պարամետրերի․ գտնվելու վայրը, փողի արժեքը, անձնակազմի աշխատանքը, հարմարավետությունը և սենյակի մաքրությունը:
«Ամենահարմարավետ հյուրանոցները կարելի է գտնել Երևանում՝ 8,8 միավոր: Հյուրերը հաճախ նշում են, որ այնտեղ իրենց զգում են ինչպես տանը՝ շնորհիվ հյուրընկալ անձնակազմի և գեղեցիկ, հարմարավետ ինտերիերի»,- նշված է ուսումնասիրության մեջ:
Ծառայությունը նաև անվանել է կադրային աշխատանքի լավագույն քաղաքները: Այս ցուցանիշով առաջին տեղն զբաղեցնում է Կատարի մայրաքաղաք Դոհան՝ 9,9 միավորով, որտեղ աշխատում են ամենաուշադիր և բարեկիրթ աշխատակիցները։
Վարկանիշում հաջորդում են Ղրղզստանի մայրաքաղաքը՝ Բիշքեկը (9,3) և Բալի կղզու Ուբուդ քաղաքը (9,2):
Վերլուծաբանները նշել են, որ գումարի տեսանկյունից լավագույն արժեքը, ըստ զբոսաշրջիկների, Սամարղանդի հյուրանոցներն են (9,2 միավոր), իսկ երկրորդ և երրորդ տեղերում են Դոհան և Երևանը (8,9 և 8,8 համապատասխանաբար):
Ամենամաքուր հյուրանոցները գտնվում են Շենժենում՝ 9,6 միջին վարկանիշով։ Հաջորդ հորիզոնականներում Սամարղանդն է (9,3) և Բիշքեկը (9,1), որտեղ զբոսաշրջիկները գնահատում են հյուրանոցի համարների մաքրության որակը և ժամանակակից հարմարությունները։