Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը, հայտնել են դեսանատից։
Ռազմական ակադեմիայում ուսանում են նաև Հայաստանից 4 երիտասարդ։ Արարողությանն ընդհանուր երդվել է 130 առաջին կուրսեցի, որոնցից 93-ը Հունաստանից, 24-ը Կիպրոսից, 1-ը Ալբանիայից, 4-ը Հայաստանից, 3-ը Հորդանանից, 1-ը Մոլդովայից, 2-ը Սենեգալից և 2-ը Թունիսից։
Առաջին կուրսեցիների երդման արարողությունը հանդիսանում է Ռազմական ակադեմիայի համար տոնական օր է համարվում։ Վաշտի հրամանատար, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսը նշել է, որ երդումը նշանավորում է նոր ուղու սկիզբը, և նա խրախուսել է նոր անդամներին հպարտանալ, որ դառնում են Ռազմական ակադեմիայի ընտանիքի անդամ։