Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին։
Նա հավելել է, որ այցի ընթացքում Փեզեշքիանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։
Նախկինում Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել էին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ։