Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի, հայտնել է «ՌԻԱ նովոստին»։ Ուղևորների թվում Հարավային Կորեայի 173 քաղաքացի և երկու թաիլանդցի էին։
Նշվում է, որ Jeju Air ավիաընկերության 181 ուղևորով ինքնաթիռը Մուան էր ուղևորվել Բանգկոկից։ Վայրէջք կատարելիս այն անցել է թռիչքուղու կողքով և բախվել արգելապատնեշին, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմի 2 անդամ է փրկվել։ Նրանք հոսպիտալացվել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներով:
Կործանման ենթադրյալ պատճառներ են դիտարկվում ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ թռչնի հետ բախումը։