116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով Գինեսի ռեկորդների գրքի համաձայն աշխարհի ամենատարեց մարդն էր, հայտնում է The Guardian-ը։
Իտոկան մահացել է դեկտեմբերի 29-ին Ճապոնիայի կենտրոնական Հյոգո պրեֆեկտուրայի Աշիա քաղաքի խնամքի տանը:
Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին: Նա ամենատարեց մարդն էր դարձել անցյալ տարի՝ 117-ամյա Մարիա Բրանյասի մահից հետո։
Նա ավագ դպրոցի վոլեյբոլիստ էր, երկու անգամ բարձրացել է Օնտակե լեռը (3,067 մետր): Իտոկան ամուսնացել է 20 տարեկանում և ունի երկու դուստր և երկու որդի:
Աշխարհի ամենատարեց մարդն այժմ 116-ամյա բրազիլացի միանձնուհի Ինահ Կանաբարո Լուկասն է, ով ծնվել է Իտոկայից 16 օր անց:
2024թ․ նոյեմբերին 112 տարեկան հասակում մահացել էր Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը՝ աշխարհի ամենատարեց տղամարդը։