ԱՄՆ-ում 19 մարդ կպարգևատրվի Ազատության նախագահական մեդալով, նրանք այն կստանան անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Ստացողների թվում են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ամերիկացի մոդելավորող Ռալֆ Լորենը, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, իռլանդացի երաժիշտ Բոնոն և ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը։
Մրցանակը շնորհում է այն անհատներին, ովքեր «ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության գործում» կամ այլ նշանակալի ջանքերի և նախաձեռնությունների համար:
Նախագահական Ազատության մեդալը Միացյալ Նահանգների քաղաքացիական բարձրագույն պարգևն է: