ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հիմնադրամները հավաքել են ավելի քան 200 մլն դոլար նվիրատվություն այն բանից հետո, երբ հանրապետականը հաղթել է 2024 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ հավաքված միջոցները կուղղվեն հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությանը, քաղաքական գործունեության և նախագահական գրադարանի ֆինանսավորմանը։ Նվիրատուների թվում են դեղագործական հսկա Pfizer-ը, տեխնոլոգիական հսկա Amazon-ը, ChatGPT-ին մշակած OpenAI-ը, Meta-ն և կրիպտոարժույթի մեջ նրեգրավված տարբեր ընկերություններ:
ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 20-ին պետության ղեկավարի լիազորությունները կփոխանցի հանրապետական Թրամփին։ Թրամփը նոյեմբերի 5-ին հաղթել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Դրանցում նա հաղթել է իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։