Ռուսաստանի Նիժնեկամսկի Իժևսկ և Պերմ քաղաքների օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները, հայտնել է Ռոսավիացիան։
Սահմանափակման պատճառը, Ռոսավիացիայի փոխանցմամբ, «անվտանգությունն ապահովելու նպատակն է»։ Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն նշել։
Սահմանափակումները վերաբերում են և՛ թռիչքներ ընդունելուն, և՛ թռիչքներ իրականացնելուն։
Ռոսավիացիան տեղեկացրել է, որ ավելի վաղ ժամանակավոր սահմանափակումներ էին ընդունել Սարատովի օդանավակայանում, բայց Մոսկվայի ժամանակով 08:30-ից օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։