Ճապոնիայի մյրաքաղաք Տոկիոյում, ամանորյա աճուրդի ժամանակ 207 մլն իենով (1,3 մլն դոլար) վաճառվել է հսկա կապույտ թունա ձուկ, հայտնել է Правила жизни-ն։
Թունան, որը որսացել էին հունվարի 4-ին՝ 276 կգ քաշով, գնել են Onodera Group ռեստորանների սեփականատերերը։
«Առաջին թունան հաջողություն է բերում նոր տարվա համար: Հուսով ենք, որ մարդիկ կփորձեն այն և հիանալի տարի կունենան»,- ասել է Onodera Group-ի ներկայացուցիչը:
Սա 1999 թվականից ի վեր Տոկիոյի գլխավոր ձկան շուկայում ամանորյա աճուրդում վճարված երկրորդ ամենաբարձր գումարն է։ Ամենաթանկ թունան վաճառվել է 2019 թվականին՝ նախորդ փոխարժեքով 3,1 մլն դոլարով։
Անցյալ տարի Onodera Group-ը 114 մլն իեն է գնել թունայի համար: