Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով 19 մարդ է ձերբակալվել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությանը։
Իսրայելական բանակը գիշերային ստուգայցեր է իրականացրել իսահմանային ոստիկանության և հետախուզական գործակալությունների հետ Հորդանան գետի Արևմտյան ափով մեկ։ «Միտլոն գյուղում (Հորդանանի Արևմտյան ափին) անվտանգության ուժերը ոչնչացրել են զինված ահաբեկչի և ոչնչացրել պայթուցիկների լաբորատորիան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Բոլոր ձերբակալվածները հանձնվել են Իսրայելի անվտանգության ծառայություններին՝ հետագա հետաքննության համար։
Ըստ բանակի մամուլի ծառայության ավելի վաղ հրապարակված տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ սկսվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլը, Հորդանան գետի Արևմտյան ափին ավելի քան 6000 մարդ է կալանավորվել՝ ահաբեկչական գործունեությանը մասնակցելու կասկածանքով։ Նրանցից ավելի քան 2350-ը կասկածվում են Գազայի հատվածում իշխող արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ կապեր ունենալու մեջ։