Իսրայելական բանակը Հորդանան գետի արևմտյան ափին գործողության ընթացքում 6 պաղեստինցու է ձերբակալել, հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Իսրայելական Զինված ուժերը ձերբակալել են Պաղեստինի վեց քաղաքացու և դաժանաբար ծեծի են ենթարկել ևս մեկին՝ Քալքիլիա քաղաքի վրա հարձակման ժամանակ:
Զինվորականները նաև ռեյդեր են իրականացրել Քուսրա և Ար-Ռամ քաղաքներում, նշել է հեռուստաալիքը։
Հունվարի 5-ին Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով 19 մարդ էր ձերբակալվել։