Իսպանիան 2025 թվականի ապրիլին կփակի իր «ոսկե վիզաների» ծրագիրը՝ օտարերկրյա ներդրողների համար կացության թույլտվությունը, տեղեկանում ենք երկրի Պաշտոնական Պետական տեղեկագրից։
«Անցումային դրույթի ուժի մեջ մտնելու օրը գործող վիզաները և ներդրողների թույլտվությունները կգործեն այն ժամանակահատվածի համար, որի համար տրվել են»,- ասված է փաստաթղթում։
Նրանց համար, ովքեր դիմում են ներկայացրել մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելը, վիզա ստանալը հնարավոր կլինի այն պայմաններով, որոնք գործում էին փաստաթղթերը ներկայացնելու պահին։
Ծրագիրը թույլ էր տալիս ԵՄ քաղաքացիների չհանդիսացողներին բնակության իրավունք ստանալ ներդրումների միջոցով: Իսպանիայում տարածված տարբերակ էր անշարժ գույք գնելը նվազագույնը 500 հազար եվրոյով։