Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի գործողություններին Հայաստանում և փոխել դաշինքը, Ելիսեյան պալատում հավաքված ֆրանսիացի դեսպանների առջև հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նաև նշել է, որ Փարիզը պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը, և միջամտությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։
«Ֆրանսիան ինքն է ենթարկվել անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, և հատկապես Նոր Կալեդոնիայում վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից, որը կարծում էր, որ այնտեղ պետք է լուծի իր սեփական թյուրիմացությունները, քանի որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը»,- ասել է Մակրոնը։
Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնի հայտարարությունները «սադրիչ» է որակել, մեղադրել Հայաստանին զինելու, տարածաշրջանում կայունությունը խախտելու մեջ։
2024թ․ հուլիսի 19-ին Մակրոնը մեկնաբանել էր Փարիզի կողմից Հայաստանին զենք մատակարարելը և նորմալ համարել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը ռազմական ոլորտում։