Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժի հետևանքով զոհվել է 53 մարդ, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
Կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է ավելի քան 60 վիրավորի մասին։
Ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:05-ին (Երևանի ժամանակով 05:05-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Տինգրի կոմսությունում, այն գտնվել է 10 կմ խորության վրա։ Տեղանքը մոտ 80 հազար մարդ բնակչությամբ Շիգացե քաղաքից 163 կմ հեռավորության վրա է, նշված է լրատվականում։