Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին փորձարկել է իր նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռը, հայտնել է Interfax-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Կորեայի հրթիռային գլխավոր տնօրինությունը հաջողությամբ փորձարկել է միջին և մեծ հեռահարության նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռը»,- ասված է հրապարակման մեջ:
Հրթիռի փորձարկումը տեսահոլովակով դիտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
«Նոր տիպի ռազմավարական զենքի արձակումը պաշտպանության զարգացման ծրագրի մասերից մեկն է։ Այս փորձարկումը ներկա պահին մեր պետության անվտանգության դեմ թշնամական ուժերի տարբեր սպառնալիքների պատասխանն է»,- հայտարարել է Կորեայի առաջնորդը։
ԿԺԴՀ-ի բարձրագույն ղեկավարը նշել է, որ նոր հրթիռը «կարող է ուժեղ ռազմական հարված հասցնել հակառակորդներին՝ արդյունավետորեն ներթափանցելով ցանկացած խիտ հակահրթիռային պաշտպանության համակարգ»։