Թռչնագրիպից (H5N1) ԱՄՆ Լուիզիանա նահանգում և ընդհանուր առմամբ՝ Միացյալ Նահանգներում առաջին մահն է գրանցվել, հայտնել է տեղի առողջապահության վարչությունը։
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) զեկուցել էր թռչնագրիպի վիրուսի մուտացիայի մասին ծանր ուղեկցող հիվանդություն ունեցող հիվանդի մոտ:
«Լուիզիանայի առողջապահության դեպարտամենտը հայտնում է ԱՄՆ-ում թռչնագրիպից մարդու առաջին մահվան մասին»,- ասված է գերատեսչության կայքում։