Հունվարի 7-ին Չինաստանի Տիբեթի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 90-ը, գրել է 24newshd.tv-ն։
Նշվում է առնվազն 95 զոհի ու ավելի քան 80 վիրավորի մասին։ Կայքի տեղեկություններով՝ կան բազմաթիվ ավերածություններ։
Երկրաշարժը Չինաստանի ժամանակով տեղի էր ունեցել 09:05-ին (Երևանի ժամանակով 05:05-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Տինգրի կոմսությունում՝ 10 կմ խորության վրա։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 53 զոհի մասին։