Իրանում 2024 թվականին մահապատժի է ենթարկվել առնվազն 901 մարդ, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։
Նա մտահոգություն է հայտնել Իրանում վերջին մեկ տարում մահապատիժների թվի կտրուկ աճի կապակցությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը 2023 թ․ մահապատժի է ենթարկել 853 մարդու։
«Ինձ չափազանց անհանգստացնում է այն փաստը, որ Իրանում մահապատիժների թիվը տարեցտարի շարունակում է աճել», – ասել է Թյուրքը՝ կոչ անելով վերջ տալ այդ միտումին:
2024 թվականին մահապատժի մեծ մասը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար էր սահմանվել, սակայն մահապատժի են ենթարկվել նաև այլախոհներ և 2022 թվականի բողոքի ցույցերի մասնակիցներին: Բացի այդ, ավելացել է մահապատժի ենթարկված կանանց թիվը։
Թյուրքը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ դադարեցնել մահապատժի կիրառումը և մահապատիժների կիրառման մորատորիում մտցնել՝ լիակատար վերացման հեռանկարով։