Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Ես հավատում եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,- X-ում գրել է Փաշինյանը:
Այսօր ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատար գեներալ Աունը Լիբանանի խորհրդարանի կողմից ընտրվել էր նախագահ։ Նախագահի պաշտոնը թափուր էր 2022 թվականի հոկտեմբերի 31-ից, երբ ավարտվել էին երկիրը 2016 թվականից ղեկավարող Միշել Աունի լիազորությունները։