ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:
«Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է Բադալյանը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել էր 5-ի։