ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ և կողմերը նախապատրաստվում են հանդիպմանը, գրել է Reuters-ը։
«Նա (Պուտինը-խմբ.) ցանկանում է հանդիպել, և մենք զբաղվում ենք հանդիպման կազմակերպմամբ»,- ասել Է Թրամփը լրագրողներին։
Հանդիպման ժամկետներ, սակայն, Թրամփը չի նշել։