Իրաքի հարավում գտնվող Դի-Կար նահանգի Էն Նասիրիա քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ Է զոհվել։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհվածների մասին:Հրդեհն ընդգրկել է այն բաժանմունքը, որտեղ բուժում էին ստանում COVID-19-ով վարակված հիվանդները։ Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, ինչի մասին հայտնել են Իրաքի բժշկական պաշտոնյաները:
Վարկածներից մեկի համաձայն ՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։ Այլ տվյալներով՝ հրդեհը բռնկվել է թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով։ Իրաքի առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել հրդեհի պատճառների մասին: Ինչպես գործակալությանը պատմել են իրազեկ աղբյուրները, բաժանմունքը, որտեղ հրդեհ է բռնկվել, բացվել է ընդամենը երեք ամիս առաջ։ Այն նախատեսված էր 70 հիվանդի համար։
Նշվում է, որ շենքը կառուցվել է դյուրավառ նյութերից։