ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների հետ սկզբունքային համաձայնության են եկել ՝ 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման գործարքի շուրջ, գրում է Կոմերսանտը։
«Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել», – լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն հացահատիկի փոխադրման մանրամասները, որոնց թվում են՝ նյութատեխնիկական ապահովումը, երթուղիները, նպատակակետ երկրներն ու դրանց թիվը, ինչպես նաև ֆինանսական հարցերը։