Դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նիստում քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2022թ. բյուջեն: Գալիք տարի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 94 միլիարդ 560 միլիոն դրամ: Բյուջետային հատկացումներով, որը կազմում է 98 միլիարդ 821 միլիոն դրամ, ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:
2022 թվականի բյուջեի նախագծով նախադպրոցական հաստատությունների համար նախատեսվում է շուրջ 5.8 մլրդ. դրամ կամ 22 մանկապարտեզի հիմնանորոգում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպություններին համայնքային բյուջեից հատկացվող միջոցները կրկնապատկվել են՝ 250 մլն դրամ՝ 2021-ին, 500 մլն դրամ՝ 2022-ին: Կհիմնանորոգվի 4 բուժհաստատություն:
2022թ. նորերով կփոխարինվի 100 վերելակ, ևս 280-ի փոխարինումն արդեն դրվել է մրցույթի: 2019-2022 թթ.-ին նորերով փոխարինված վերելակների թիվը կհասնի շուրջ 1000-ի:
2022 թվականին համայնքային բյուջեի եկամուտներով ձեռք կբերվի ևս 100 նոր՝ 8.6 մետրանոց ավտոբուս:
Բակերի բարեկարգմանն ու խաղահրապարակների կահավորմանը կհատկացվի 1.8 մլրդ դրամ:
Ջրահեռացման ցանցերի կառուցման նպատակով գալիք տարի կհատկացվի 509 մլն դրամ:
2022թ. աշխատանքներ կտարվեն նաև հանգստի գոտիների ու զբոսայգիների կառուցման, մայրուղիների ու փողոցների վերակառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հիմնանարոգման նպատակով. ընդհանուր առմամբ՝ 4 միլիարդ 562 միլիոն դրամ:
2021թ. բյուջեի հավաքագրումներն, ի դեպ, նախատեսվածի համեմատ գերակատարվել է:
2021թ. համեմատ նախատեսվում է սեփական եկամուտների շուրջ 3.8 մլրդ դրամի աճ, որն ինքնըստինքյան նշանակում է համարժեք գումարի չափով ավելի ծրագրերի իրականացում: Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2022թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: